«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը գործում է 1998 թվականից: Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ բազմամյա փորձով: Համադրելով փորձը և ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորությունները՝ բաժանմունքում իրականացնում են հենաշարժողական ապարատի ցանկացած բարդության վնասվածքներ ու օրթոպեդիկ խնդիրներ ունեցող (հետտրավմատիկ կամ բնածին ձևախախտումներ) պացիենտների ամբուլատոր և ստացիոնար վիրահատական բուժում, օրթոպեդիկ ու վնասվածքաբանական բարդ ու եզակի վիրահատություններ: Ախտորոշումը և վիրահատական միջամտությունները (օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, էնդոպրոթեզավորում) արվում են արդիական մեթոդներով ու տեխնոլոգիաներով։
Ծառայություններ
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները.
Ø Օսթեոսինթեզ 2 եղանակով՝ արտաքին ֆիքսացիայի ապարատներով և մետաղական կոնստրուկցիաներով
Ø Արթրոսկոպիա փակ եղանակով․ ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում, սինովեկտոմիա
Ø Էնդոպրոթեզավորում. արթրոզների դեպքում, երբ խոշոր հոդի աճառները մաշվում են ու հոդն այլևս ի վիճակի չէ կրել առօրյա սովորական ծանրաբեռնվածությունը։ Առավելապես տուժում են ծնկան և կոնքազդրային հոդերը որպես հետտրավմատիկ բարդություն կամ տարիքային փոփոխություններով պայմանավորված։
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքն իրականացնում է հետևյալ առողջական խնդիրների վիրահատական և կոնսերվատիվ բուժումը.
Ø Արթրոզ-արթրիտ
Ø Օսթեպարոզ
Ø Օսթեոխոնդրոզ
Ø Հոդախախտ
Ø Վնասվածքներ
Ø Հետ տրավմատիկ բարդություններ
Ø Ոտնաթաթի դեֆորմացիաներ
Առավելությունները
«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում աշխատում են մասնագետներ, որոնց կլինիկական փորձը թույլ է տալիս արագ ու ճշգրիտ ախտորոշում կատարել, ուղղորդել հետազոտությունների ըստ անհրաժեշտության և պացիենտին ազատել ավելորդ ու թանկ հետազոտություններից:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40
aramyantsmc@gmail.com