«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրաբուժական չափանիշներին համապատասխան գործիքակազմով, արդիականացված վիրահատարաններով ու հիվանդասենյակներով: Բաժանմունքն ունի 5 վիրահատական սրահ, որոնց գործիքային հագեցվածությունը թույլ է տալիս կատարել բազմաթիվ էնդոսկոպիկ ու լապարոսկոպիկ միջամտություններ: Ըստ անհրաժեշտության վիրաբույժների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը և վիրահատարանների տեխնիկական վերազինվածությունը թույլ են տալիս կատարել նաև բաց վիրահատություններ: Չնայած «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածության, հմտության ու փորձի շնորհիվ լեղաքարային անգամ բարդացած դեպքերը սկսում ու ավարտում են լապարոսկոպիկ եղանակով: Սա թիմից իհարկե պահանջում է լուրջ պատրաստվածություն ու հմտություն: Գանգրենոզ կամ փոփոխված լեղապարկը, սուր քարային խոլեցեստիտը վիրաբուժական բաժանմունքներում ուղեցույցներով դեռ կարճ ժամանակ առաջ թույլ չէր տրվում վիրահատել, այնինչ այսօր արդեն նորագույն տեխնոլոգիաների ու վիրաբույժի հմտության զուգադրումը դա թույլ է տալիս: Բարդ վիրահատություն, որը մեծ հաջողությամբ է կատարվում «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում։
Ծառայություններ
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքն իրականացնում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը
Կատարվում են նաև ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր, ներաճած եղունգներ, թարախակույտեր, բորբոքումներ, կիստաներ, նորագոյացություններ)։
Առավելություններ
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում: «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական շրջանին, ապահովվում պացիենտների պատշաճ ու հոգատար խնամք:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40
aramyantsmc@gmail.com